ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԻՆ-ը հյուրընկալել է ՄԱԿ-ի տիեզերական գործերով Պեկինի գրասենյակի խմբին (տեսանյութ)

ԱԻՆ-ը հյուրընկալել է ՄԱԿ-ի տիեզերական գործերով Պեկինի գրասենյակի խմբին (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հյուրընկալել է ՄԱԿ-ի տիեզերական գործերով Պեկինի գրասենյակի տեխնիկական խորհրդատվական աջակցության առաքելություն իրականացնող խմբին:

Խմբի այցի նպատակն էր աղետների ռիսկի կառավարման ոլորտում պետական կառավարման մարմինների տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, Երկրի հեռահար զոնդավորում իրականացնող և մասնավոր հատվածի հետ տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրների քննարկումը, առաջարկությունների ներկայացումը և աղետների դեմ պայքարում տիեզերական տեղեկատվության կիրառման զարգացման նպատակով ռազմավարական փաստաթղթերի և ուղեցույցների մշակումը:

  • Կիսվել: