հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԻՆ փրկարարներն Արցախում են

ԱԻՆ փրկարարներն Արցախում են

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Արցախում գտնվող ԱԻՆ փրկարարական խմբերը շարունակում են իրենց ակտիվ ներգրավվածությունը փրկարարական աշխատանքներին: Նրանց մի մասն ընդգրկված է պատսպարված քաղաքացիներին անհրաժեշտ սնունդ մատակարարելու գործում:

Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներին, զրուցել անձնակազմի հետ: Վերջիններս վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում գործել նաև այլ ստորաբաժանումներում:

Գնդապետ Կարեն Սարգսյանը բոլորին շնորհակալություն է հայտնել անմնացորդ ծառայության համար: 

  • Կիսվել: