ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱԻՆ փրկարարական ուժերը հրդեհների ներթափանցումը կանխելու համար անցնում են երկու հերթափոխով ծառայության

ԱԻՆ փրկարարական ուժերը հրդեհների ներթափանցումը կանխելու համար անցնում են երկու հերթափոխով ծառայության

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով` օգոստոսի 6-ից փրկարարական ուժերն անցնում են երկու հերթափոխով ծառայության: Այս մասին Infoport.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ըստ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ պետ Արմեն Գևորգյանի, կապված սահմանային հրդեհների հետ` սահմանամերձ գոտիներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 

Ըստ աղբյուրի` խոտածածկ և անտառապատ տարածքներում անցկացվելու է մշտադիտարկում, որպեսզի սահմանակից պետությունների տարածքներում առաջացող հրդեհները չներթափանցեն ՀՀ տարածք:

  • Կիսվել: