երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Մենք չունենք այն ֆինանսական հնարավորությունները, ինչ «Ռեալը». Չավի

Մենք չունենք այն ֆինանսական հնարավորությունները, ինչ «Ռեալը». Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է ակումբի ֆինանսական հնարավորությունների մասին.

«Մենք փորձում ենք մրցունակ լինել։ Երկրպագուները պետք է հասկանան, որ ակումբի ներկայիս ֆինանսական վիճակը ոչ մի ընդհանուր բան չունի 25 տարի առաջ եղածի հետ։ Իրավիճակը բարդ է։ Եթե նախկինում հնարավոր էր գնել ցանկացած ֆուտբոլիստի տրանսֆերը, ապա այժմ այդպես չէ։ Մենք չունենք այն ֆինանսական հնարավորությունները, ինչ «Ռեալը» և եվրոպական այլ ակումբներ։ Բայց սա չի նշանակում, որ չենք ուզում և չենք պայքարելու տիտղոսների համար։ Մեզ ժամանակ է հարկավոր` իրավիճակը շտկելու համար»,- Չավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Կատալոնական ակումբը 2023/24 մրցաշրջանն ավարտելու է առանց տիտղոսի։ Թիմը իսպանական Լա լիգայի չեմպիոնական պայքարում պարտվել է Մադրիդի «Ռեալին», իսկ Իսպանիայի գավաթի ու Չեմպիոնների լիգայի խաղարկություններից դուրս է մնացել քառորդ եզրափակիչից։

  • Կիսվել: