ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Մոլդովայում հոկտեմբերի 20-ին Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվե կանցկացվի

Մոլդովայում հոկտեմբերի 20-ին Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվե կանցկացվի

Մոլդովայի խորհրդարանը կողմ է քվեարկել Եվրամիությանն անդամակցության հարցով հոկտեմբերի 20-ին հանրաքվե անցկացնելու որոշմանը:

«Նախաձեռնությունն ընդունվել է 56 պատգամավորի ձայնով»,- հայտարարել է օրենսդիր մարմնի խոսնակ Իգոր Գրոսուն:

ԵՄ գագաթնաժողովը 2023 թ. դեկտեմբերի 14-ին որոշում էր ընդունել Մոլդովայի հետ ԵՄ-ին անդամակցության բանակցություններ սկսելու մասին: Նախագահ Մայա Սանդուն հանդես էր եկել Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ: Մոլդովայի Սահմանադրական դատարանն ապրիլի 16-ին հավանություն է տվել Սահմանադրության մեջ եվրաինտեգրման մասին դրույթների ներդրմանը և հանրաքվեի անցկացմանը:

  • Կիսվել: