երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Հանրային քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հանրային քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Կայացել է հերթական հանրային քննարկումը մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով։

Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է քննարկումները և իրազեկման հանդիպումները։ մայիսի 15-ին հերթական հանդիպումն է կայացել՝ քննարկելու «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (https://www.e-draft.am/projects/7055):

Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ Էկոնոմիկայի նախարարությունից և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։

Պետական գերատեսչությունների ներկայացուցիչները լսել են ոլորտի տնտեսվարողների կողմից գույքագրված խնդիրները և առաջարկները։

Հանդիպումները կրում են շարունակական բնույթ։

  • Կիսվել: