կիրակի, հունվար 19
19 / 1 / 2025
Բելառուսի նախագահն այցելել է օկուպացված Շուշի

Բելառուսի նախագահն այցելել է օկուպացված Շուշի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել են օկուպացված հայկական Շուշի քաղաք։

Նրանք ուսումնասիրել են Շուշիի բնակելի թաղամասերից մեկը:

Հաղորդվում է նաև, որ Բելառուսի նախագահը քաղաքին նվիրել է բելառուսական տրակտորային տեխնիկա։  Այցի մասին հայտնում է APA-ն՝ չմանրամասնելով։ 

Նախօրեին Ալիևի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Լուկաշենկոն, Ադրբեջանի նախագահին «եղբայր» անվանելով, մի շարք բացահայտ Հայաստանին ոչ բարեկամական հայտարարություններ արեց ։

«Ես հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, ձեր ազատամարտից առաջ, երբ միասին ճաշի ժամանակ փիլիսոփայորեն զրուցում էինք։ Հետո եկանք այն եզրակացության, որ պատերազմում հնարավոր է հաղթել»,- ի թիվս այլոց ասել է Լուկաշենկոն։

Նշենք, որ Բելառուսի նախագահը նախքան Շուշի գնալն Ալիևի հետ այցելել էր օկուպացված Վարանդայի շրջան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: