չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԻ նախարարն Աշոցքում ծանոթացել է հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի շինարարական աշխատանքների ընթացքին

ԱԻ նախարարն Աշոցքում ծանոթացել է հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի շինարարական աշխատանքների ընթացքին

Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Շիրակի մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանի, Ալբերտ Այվազյանի ուղեկցությամբ Շիրակի մարզային փրկարարական վարչության պատասխանատուների հետ նախարարը ծանոթացել է Աշոցք համայնքում ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ կառուցվող հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի շինարարական աշխատանքների ընթացքին։

Նշենք, որ Շիրակի մարզի 3 հրշեջ-փրկարարական կայաններից 2-ը՝ Գյումրիում և Ախուրյանում, շահագործման են հանձնվել 2021 թվականին, Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2022 թվականին։ Պատասխանատուներն այցելել են նաև Ամասիայի հրշեջ փրկարարական կենտրոն, ծանոթացել առկա իրավիճակին ու խնդիրներին։

Այցի շրջանակներում, լինելով Գյումրու և Ախուրյանի կենտրոններում, պատասխանատուները հավաստիացել են, որ առկա պայմաններն ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից պահանջներին, ջոկատները համալրված են ժամանակակից գույք-սարքավորումներով, ավտոմեքենաներով, մասնագիտացված հրշեջ-փրկարարներով:

  • Կիսվել: