ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Աշոցքում ավարտին է մոտեցել պուրակի կառուցման երկրորդ փուլը. Փաշինյան (տեսանյութ)

Աշոցքում ավարտին է մոտեցել պուրակի կառուցման երկրորդ փուլը. Փաշինյան (տեսանյութ)

Աշոցքում ավարտին է մոտեցել պուրակի կառուցման երկրորդ փուլը: Այս մասին իրր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը 114 մլն դրամ է, որից 51 մլն-ը հատկացրել է Կառավարությունը:

3730 քմ տարածքով պուրակը հագեցվել է լուսատուներով, շատրվաններով, իրականացվել է կանաչապատում:

Աշոցքից Բավրա միջպետական նշանակության ավտոճանապարհի 11,5 կմ հատվածը հիմնանորոգվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 305 մլն դրամ է: 2023թ. Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 315 մլն դրամ, 2024-ի պետբյուջեով նախատեսվել է ևս 989 մլն դրամ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: