շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՀԿ-ն մտահոգված է Հայաստանում վարակի տարածման տեմպերով

ԱՀԿ-ն մտահոգված է Հայաստանում վարակի տարածման տեմպերով

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն հայտարարել է, որ իր տարածաշրջանի 11 երկրում կորոնավիրուսի տարածման տեմպերն աճում են: ԱՀԿ-ի կողմից վարակի տեմպերի արագացման վերաբերյալ մատնանշած 11 պետությունների շարքում է նաև Հայաստանը: Մյուս 10 երկրներն են՝ Շվեդիան, Մոլդովան, Հյուսիսային Մակեդոնիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ալբանիան, Բոսնիա-Հերցեգովինան, Ղրղզստանը, Ուկրաինան ու Կոսովոն՝ գրում է Euronews-ը:

«Այս 11 երկրներում տարածման արագացումը հանգեցրել է վարակի վերականգնման, և այն չկանգնեցնելու դեպքում եվրոպական երկրների առողջապահական համակարգերը կարող են հայտնվել ծայրահեղ վիճակում»,- հայտնել է Հանս Կլյուգեն:

Ընդհանուր առմամբ՝ վերջին երկու շաբաթների ընթացքում վարակի նոր դեպքերի աճ է գրանցվել առնվազն 30 երկրում կամ տարածքում:

  • Կիսվել: