ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՀԿ-ն առաջնորդվում է առողջապահական չափանիշներով, բայց Հայաստանն ունի նաև տնտեսական, սոցիալական կարիքներ. Փաշինյան

ԱՀԿ-ն առաջնորդվում է առողջապահական չափանիշներով, բայց Հայաստանն ունի նաև տնտեսական, սոցիալական կարիքներ. Փաշինյան

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջնորդվում է առողջապահական չափանիշներով, բայց Հայաստանը, ինչպես բազմաթիվ այլ երկրներ ունեն նաև տնտեսական, անվտանգային, ֆինանսական, սոցիալական կարիքներ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադառնալով դիտարկմանը, որ ԱՀԿ-ն սահմանել է 6 չափանիշ, որոնց պետք է հետևել կարանտինը վերացնող երկրներում։ Մասնավորապես, վարակի տարածումը պետք է լինի կառավարելի, երկրի առողջապահական համակարգը պետք է ունենա կարողություններ թեստավորելու, մեկուսացնելու, բուժելու յուրաքանչյուր դեպք, արդյոք Հայաստանը համապատասխանում է ԱՀԿ չափանիշներին եւ դեռ որքան պետք է վատթարանա իրավիճակը, որ խիստ կարանտինային ռեժիմի անցնելու որոշում կայացվի:

Փաշինյանն ասաց, որ այսօր շատ երկրներ այդ չափանիշներին չհամապատասխանելով վերացնում են կարանտինային ռեժիմը:

«Ինչ վերաբերում է նրան, թե որքան պետք է վատանա իրավիճակը, դա կախված է մեզնից բոլորից: Ես հույս ունեմ, որ մեր համատեղ հանրային վարքագծի մեջ տեղի կունենան այնպիսի փոփոխություններ, որ մենք պարզապես ստիպված չենք լինի վերադառնալ խիստ կարանտինային համակարգի: Ըստ էության, դա մի զարգացում է, որ մեզնից ոչ մեկը չի ուզում»:

  • Կիսվել: