ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀԿ ղեկավարը հայտարարել է՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքները կզգացվեն տասնամյակներ շարունակ

ԱՀԿ ղեկավարը հայտարարել է՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքները կզգացվեն տասնամյակներ շարունակ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքները մարդկությունը կզգա տասնամյակներ շարունակ։

«Պանդեմիան առողջապահության ոլորտի ճգնաժամ է, որը տեղի է ունենում հարյուրամյակը մեկ անգամ, և դրա հետևանքները կզգացվեն տասնամյակներ շարունակ»,- հայտարարել է Գեբրեյեսուսը, գրում է Gazeta.ru-ն։

Նա նշել է, որ կես տարի առաջ ԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով արտակարգ իրավիճակ էր հայտարարել Հանրային առողջապահության ոլորտում, այն դեպքում, երբ այդ պահին գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 100-ից պակաս դեպք երկրի վրա և Չինաստանի սահմաններից դուրս մահվան դեպքեր չկային։

 

  • Կիսվել: