կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի որոշ հատվածներ ականապատված են

Ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի որոշ հատվածներ ականապատված են

Քիչ առաջ ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ  կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոններ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի որոշ հատվածներ ականապատել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  այս պահին օդանավակայան են ժամանում  «Զվարթնոց»  օդանավակայանի ոստիկանության բաժնի ծառայողները, պարեկային  ոստիկանության Երևանի գնդի և ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:  

Այս պահին տարածքում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ: Արդեն ժամանել են ԱԻՆ ՓԾ 1 մարտական հաշվարկ, ԱԻՆ-ի ինժեներական ջոկատն ու կինոլոգիական խումբը:  

Մանրամասները՝ քիչ ուշ:

  • Կիսվել: