շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ախուրյան գյուղում մեքենա է այրվել

Ախուրյան գյուղում մեքենա է այրվել

Ապրիլի 21-ին, ժամը 02։24-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոցում այրվում է ավտոմեքենա: Հայտնում են ՆԳն Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրու խճուղու թիվ 19/11 հասցեի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:35-ին, մարվել՝ 02:42-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1985 թ.)։

  • Կիսվել: