շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՀ-ում անհետ կորածների նույնականացման համար իրականացվում է նմուշների ընդունման գործընթաց

ԱՀ-ում անհետ կորածների նույնականացման համար իրականացվում է նմուշների ընդունման գործընթաց

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում» (հասցե՝ ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հերացու 5/1) իրականացվում է Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիայի և պայթյունի հետևանքով անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց հարազատներից ԴՆԹ սեկվենավորման համար նմուշների ընդունման գործընթաց: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
 
«Նույնականացման համար կարող են դիմել անհետ կորած անձի ծնողները կամ զավակները:
 
Նմուշների հանձնման համար խնդրում ենք հարազատը ներկայանա Դատաբժշկական գիտագործնական կենտրոն` անձը հաստատող փաստաթղթով։
 
Հարցերի դեպքում զանգահարել` 010-58-71-06 հեռախոսահամարով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: