շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
ԱԳՆ-ի մոտ իրավիճակը լարվեց. «Մեկիդ բերանից անշնորհք բառ ելավ, գլխով եք պատասխան տալու»

ԱԳՆ-ի մոտ իրավիճակը լարվեց. «Մեկիդ բերանից անշնորհք բառ ելավ, գլխով եք պատասխան տալու»

ԱԳՆ-ի դիմաց, որտեղ բողոքի ակցիա է իրականացնում Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ,  իրավիճակը լարվեց, փոքր հրմշտոց եղավ ոստիկանների ու ցուցարարների միջեւ: Մինչ այդ Սրբազանը հայտարարել էր, որ եթե կես ժամվա ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չիջնի ներքեւ, իրենք են բարձրանալու վերեւ:

«Մի խոսեք ոստիկանների հետ, մի շփվեք: Խփել են մեր տղային, ով խփել է, պետք է պատասխան տա: Ոստիկանությանն եմ ասում՝ ձեզ կարգի հրավիրեք: Ձեր հանդեպ շատ քաղաքավարի եմ եղել, մեկիդ բերնից մի բան լսեցի, մի անշնորք խոսք լսեցի, ինչը քիչ առաջ արեցիք, պատասխան եք տալու էությամբ ու գլխով: Ոստիկանների հետ կխոսենք այնպես, ինչպես իրենք են խոսում, կանենք այնպես, ինչպես իրենք են անում:

Հարգելի ժողովուրդ, ոչ մի քայլ էլ ներքեւ չենք իջնելու: Մեր համբերությունը սահման ունի, տեղ ունի»,-ասաց նա:

  • Կիսվել: