շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱԳՆ հայտարարությունը՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների վերաբերյալ

ԱԳՆ հայտարարությունը՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ից վերստին հիշեցնում են, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար մեր քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, որը փակ է մարտի 18-ից: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար։

ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների և արտերկրում գտնվող մեր քաղաքացիների տեղաշարժերի հնարավորությունների մասին տեղեկատվության համար խնդրում ենք բացառապես օգտվել պարետատան, Արտաքին գործերի նախարարության և արտրերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող հաղորդագրություններից՛՛:

  • Կիսվել: