ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+300-կմ35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, վաղը՝ հունիսի 30-ին, ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

«Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: