հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Ռոսիա»-ն Եգիպտոս, Իսրայել եւ Թուրքիա կթռչի Սոչիի տարանցիկ հաբի միջոցով

«Ռոսիա»-ն Եգիպտոս, Իսրայել եւ Թուրքիա կթռչի Սոչիի տարանցիկ հաբի միջոցով

«Աերոֆլոտ»-ը Սոչիից ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացնի Հայաստան, Եգիպտոս, Իսրայել, Ղազախստան, Թուրքիա եւ Ուզբեկստան: Այդ մասին ասվում Է ընկերության հաղորդագրության մեջ:

«Թռիչքային ծրագիրը նախատեսված Է տարանցիկ ուղեւորահոսքի համար եւ հարմար Է այն ուղեւորներին, որոնք Սոչիով մեկնում են ավիաընկերությունների բազային օդանավակայաններից՝ Մոսկվայի («Շերեմետեւո»), Սանկտ Պետերբուրգի եւ Կրասնոյարսկի»,-ասված Է հաղորդագրության մեջ:
 

Սոչիից 17 ուղղություններով թռիչքները կիրականացվեն «Ռոսիա» ավիաընկերության (մտնում Է «Աերոֆլոտ»-ի խմբի մեջ) կողմից՝ Superjet 100 ինքնաթիռներով: Դրա համար պլանավորվում Է մինչեւ տասը նման ինքնաթիռների բազավորում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

  • Կիսվել: