ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Աերոֆլոտ»-ը չեղարկել է պլանավորված միջազգային չվերթները, այդ թվում՝ դեպի Երևան

«Աերոֆլոտ»-ը չեղարկել է պլանավորված միջազգային չվերթները, այդ թվում՝ դեպի Երևան

Ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունը մինչև օգոստոսի 31-ը կերկարաձգի ավելի քան 80 արտասահմանյան քաղաք ծրագրված չվերթների չեղարկումը՝ այդ քաղաքներում անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակից ելնելով: Այս մասին հայտնում է TASS-ը։

Մասնավորապես՝ չեղարկվել են չվերթները դեպի Երևան, Ակտաու, Ալմաթի, Ամստերդամ, Աթենք, Բաքու, Բանգկոկ, Բարսելոնա, Բեյրութ, Բեռլին, Վարշավա, Վաշինգտոն, Վիեննա, Վենետիկ, Դյուսելդորֆ, այլ եվրոպական և ասիական քաղաքներ։
 

Նշվում է, որ այն ուղևորները, որոնք տոմսեր են գնել մինչև մայիսի 1-ը, իսկ նախատեսված ուղևորության ամսաթիվը մինչև օգոստոսի 31-ն է, կկարողանան ավիատոմսի համար վաուչեր ձևակերպել։

 

  • Կիսվել: