երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Ադրբեջանում մոտ 300 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով

Ադրբեջանում մոտ 300 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով

Ադրբեջանում նոր տեսակի կորոնավիրուսով մինչ օրս մոտ 300 բուժաշխատող է վարակվել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի առողջապահության փոխնախարար Վիկտոր Ղասիմովին, գրում է regionmonitor.com-ը։

«Ընդհանուր մոտ 300 բուժաշխատող է վարակվել՝ բժիշկներն ու բուժքույրական կազմը»,- նշել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ վարակակիր բուժանձնակազմի 65 տոկոսն արդեն ապաքինվել է։

Ըստ աղբյուրի, վերջին տվյալներով՝ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 1․645 մարդ, մահացել է 21, ապաքինվել՝ 1․139 հոգի։

  • Կիսվել: