երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Ադրբեջանն ունի հայ գերիների ու անհետ կորածների թիվը». Արա Զոհրաբյանը կդիմի դատարան

«Ադրբեջանն ունի հայ գերիների ու անհետ կորածների թիվը». Արա Զոհրաբյանը կդիմի դատարան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է գերեվարված ու անհետ կորած անձանց՝ «իշխանության բացասական վարքագիծ» համարելով այն հանգամանքը, որ չի հրապարակվում նրանց քանակը։

 

«Պարզ է, չէ՞, որ Ադրբեջանն ունի այդ թիվը: Ադրբեջանն իր մոտ կարող է հաշվել մեր հայրենակիցների դիերն ու իմանալ, թե քանի զոհ ենք տվել: Իր մոտ գտնվող գերիների թիվը ևս ունի: Բա գաղտնիքն ումի՞ց ենք պահում, Ադրբեջանի՞ց: Նա այդ տեղեկություններն ունի: Եթե այդ թիվը գաղտնի ենք պահում մեր հայրենակիցներից, բնականաբար, ամեն մեկն իր երեւակայությամբ ինչ ուզես, կարող է մտածել: Այն լուրերը, որ պտտվում են, որ մեր հայրենակիցներից մի քանիսին ուղարկել են Թուրքիա որպես օրգանների դոնոր, նմանատիպ լուրերին սկսում են հավատալ»,-ասել է նա, ապա նաև տեղեկացրել, որ ինքն անձամբ՝ որպես փաստաբան, դիմել է այդ թիվը ստանալու համար և մերժվել է։

«Դա վիճարկելու եմ դատարանում: Ամեն ինչ անելու եմ, որ հասանելի դառնա այդ թիվը հասարակության համար»,-հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահը:

  • Կիսվել: