Նույնիսկ եթե միջուկային օբյեկտները ոչնչացվեն, խաղը չի ավարտվի․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին X-ում հայտարարություն է տարածել․
«Նույնիսկ եթե միջուկային օբյեկտները ոչնչացվեն, խաղը չի ավարտվի, հարստացված ուրանը, գիտելիքները և քաղաքական կամքը կմնան»,- գրել է նա։