հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Փաստեր, որոնք պետք է դառնան ՀՀ իշխանությունների պատասխանը՝ ուղղված առաջին հերթին միջազգային հանրությանը. Թանդիլյան

Փաստեր, որոնք պետք է դառնան ՀՀ իշխանությունների պատասխանը՝ ուղղված առաջին հերթին միջազգային հանրությանը. Թանդիլյան

Բաքվի դատարանում շարունակվում է մեր հայրենակիցների նկատմամբ «դատավարությունը»։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Վերջին դատական նիստում հերթական շինծու մեղադրանքներն են ներկայացվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իբր 2020թ․պատերազմի ժամանակ քաղաքացիական անձինք են զոհվել և վիրավորվել մի շարք բնակավայրերում, այդ թվում Աղդամում։

Ալիևյան թատրոնը այն աստիճանի է հասել, որ «մոռանում են» պատերազմի ժամանակագրությունն ու իրադարձությունները։

Աղդամը մինչև 2020թ․ նոյեմբերի 20-ը եղել է հայկական վերահսկողության ներքո և պատերազմի ժամանակ որևէ ադրբեջանցի չէր կարող զոհվել։

Սրանք փաստեր են, որոնք պետք է դառնան Հայաստանի իշխանությունների պատասխանը՝ ուղղված առաջին հերթին միջազգային հանրությանը, ովքեր պետք է հստակ գնահատական տան այս ամենին»,-նշել է նա:

  • Կիսվել: