չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Ադրբեջանի հրետակոծությունից Վերիշենում ենթակառուցվածքներ չեն վնասվել, քաղաքացիական 1 անձ վիրավորվել է

Ադրբեջանի հրետակոծությունից Վերիշենում ենթակառուցվածքներ չեն վնասվել, քաղաքացիական 1 անձ վիրավորվել է

Սյունիքի մարզի Վերիշեն համայնքում սեպտեմբերի 14֊ի, ժամը 20։00-ից իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չեն հնչել։ Մինչդեռ 90-ականներից հետո առաջին անգամ այստեղ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի կեսգիշերին արկերի ձայներ լսվեցին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գյուղ այցելած հայ և արտասահմանցի լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց համայնքապետ Արտակ Զադայանը: «Գյուղում ընդհանրապես խուճապ չկա միայն մի քանի ընտանիք, որտեղ մանկահասակ երեխաներ կան, տարհանվել են, մյուսները շարունակում են մնալ գյուղում»,-ընդգծեց համայնքապետը։

 

Վերիշենում հակառակորդի արձակած հրթիռների հարվածների հետևանքով բնակելի 4 տուն է վնասվել։ Համայնքապետի խոսքով` գյուղից 700-800 մետր հեռավորությամբ էլ հարյուրավոր հրթիռներ են ընկել։ «Երեկ ժամը 15։00-ի հատվածում գյուղում 3 արկ ընկավ, տղերքին օգնելու պահին մեկ քաղաքացիական անձ վիրավորում ստացավ, հիմա հիվանդանոցում է, ոտքին բեկորային վնասվածք է ստացել։ Կյանքին վտանգ չի սպառնում»,- մանրամասնեց նա։

 

Որևէ ենթակառուցվածք չի վնասվել, Վերիշենը զրկված չէ էլեկտրականությունից, գազից կամ ջրից։

  • Կիսվել: