շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանցիներին մենակ ես եմ «դոշով» դուրս հանել․ Վարդենիսի նախկին ՔՊ-ական համայնքապետ

Ադրբեջանցիներին մենակ ես եմ «դոշով» դուրս հանել․ Վարդենիսի նախկին ՔՊ-ական համայնքապետ

Թեթև միջադեպ է եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդենիսի նախկին համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու առաջին համար Արամ Մելքոնյանը՝ անդրադառնալով ավագանու անդրանիկ նիստի խոչընդոտմանը։

Դիտարկմանը, թե քաղաքացիները պնդում են, որ ուղղորդված կերպով նիստը խոչընդոտվել է, Արամ Մելքոնյանն արձագանքեց՝ որևէ ուղղորդված որևէ բան չկա։ «Ով կարող է ուղղորդել, համայնքը պետք է արդար ձեռքերում լինի, և վերջ»,-ասաց նախկին համայնքապետը։

Հարցին՝ եթե իր, ՔՊ-ականների ձեռքերում լինի, արդա՞ր կլինի, Մելքոնյանն արձագանքեց՝ միանշանակ։ «Երեք տարի անաչառ աշխատում ենք»,-ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, թե երբ ադրբեջանցիները մտել էին Գեղարքունիքի, Վարդենիսի հատված, ինչ էր կատարվում, Մելքոնյանն արձագանքեց․ «Ադրբեջանցիներին մենակ ես եմ «դոշով» դուրս հանել, այդքան կանգնած տղերքից հարցրեք՝ մեկը եկե՞լ ա այնտեղ, գիտի՞»,-ասաց նա։

Հարցին՝ այսինքն՝ միայն ի՞նքն է հերոս, Մելքոնյանն արձագանքեց՝ այո։

Արամ Մելքոնյանին Ոստիկանության ավտոմեքենայով տեղափոխեցին։

Հիշեցնենք՝ Վարդենիսում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է։ Այսօր էլ, ավագանու ընդդիմադիր անդամների խոսքով, փորձում են բերման ենթարկել ավագանու երկու ընդդիմադիր անդամների, որոնցից մեկը համայնքապետի թեկնածու Ահարոն Խաչատրյանն է։

  • Կիսվել: