ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանական Silk way airlines-ի ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել դեպի Իսրայել

Ադրբեջանական Silk way airlines-ի ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել դեպի Իսրայել

Flightradar24 հարթակում երևում է, որ ադրբեջանական Silk way airlines ավիաընկերության (որի մասնաբաժինների զգալի հատվածը պատկանում է Իլհամ Ալիև դուստր Արզու Ալիևային) երկու տարբեր բեռնափոխադրող ինքնաթիռ այս պահին թռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել կամ Իսրայելից հետ․ առաջինը՝ IL-76TD ZP4612֊ը, Իսրայելի Ուվդա շրջանի (որտեղ կա ավիաբազա) մոտակայքից թռնում է դեպի Բաքու։ Մյուսը՝ IL-76TD-90VD֊ն, Բաքվից դուրս է եկել, այժմ Վրաստանի օդային տարածքով անցնելով մտել է Թուրքիայի տարածք, ու ամենայն հավանականությաբ գնում է դեպի Իսրայել։

Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից, որը հղում է անում Ռազմինֆո-ին:

  • Կիսվել: