երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի թարգմանիչը դիտավորյալ սխալ է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի խոսքը. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանի թարգմանիչը դիտավորյալ սխալ է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի խոսքը. Էդմոն Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը, որին Բաքվում կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։ Մարուքյանը X-ի իր էջում հերթական անգամ նշել է, որ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը ֆարսի ժանրից և ծաղր է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ։

«Ինչպես ես նախկինում հայտարարել էի, Ադրբեջանում բոլոր դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, իրենցից ֆարսի ժանր և ծաղր են ներկայացնում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ, հանդիսանում են բոլոր համընդհանուր ճանաչված միջազգային նորմերի խախտում այն պարտականությունների համատեքստում, որոնք Ադրբեջանը իր վրա վերցրել է։

Այսօր 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը կրկին հերքել է իր մասնակցությունը Մեշալայի դեպքերին և ներողություն է խնդրել հայերենով, բառացիորեն ասելով, որ ինքն այնտեղ չի եղել։ «Ես այնտեղ չեմ եղել, ես ներողություն եմ խնդրում բոլորից, ես այնտեղ չեմ եղել»։ Սակայն թարգմանիչը փոխանցել է, թե Խաչատրյանը ներողություն է խնդրել Ադրբեջանի ժողովրդից հայերի կողմից իրականացված բոլոր միջադեպերի համար՝ սխալ ներկայացնելով Վագիֆ Խաչատրյանի խոսքերը։  

Ակնհայտ է, որ ադրբեջանական ռեժիմի ներքո չի կարող արդար դատավարություն իրականացվել, դրա համար նրանք պարտավոր են անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից»,- փոխանցմամբ՝ գրել է Մարուքյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: