կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Աբովյանի «Սիրիուս» գործարանում քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում

Աբովյանի «Սիրիուս» գործարանում քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում

Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում և շնորհիվ Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ու փրկարարների օպերատիվ աշխատանքի՝ քաղաքացու կյանքը հնարավոր է եղել փրկել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:30-ի սահմաններում 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի տարածքում գործող արհեստանոցներից մեկի հաստոցի սռնիներում աշխատակցի ոտքն արգելափակվել է և նա չի կարողանում տեղաշարժվել: 
Մինչ փրկարարների և շտապօգնության ժամանումը՝ քաղաքացուն օգնություն են ցուցաբերել նշված գործարանի աշխատակիցները, ապա ժամանած բժիշկները նախ տեղում օգնություն են ցուցաբերել, իսկ փրկարարներ էլ, օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են տուժածի ոտքը դուրս բերել վտանգավոր հատվածից ու պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց: 

  • Կիսվել: