չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Աբովյան Բ\Կ -ն օրեցօր զարգանում է` նաև շնորհիվ կառավարության մարզակենտրոն քաղաքականության. ԲԿ-ի տնօրեն Վարդան Մանուկյան

Աբովյան Բ\Կ -ն օրեցօր զարգանում է` նաև շնորհիվ կառավարության մարզակենտրոն քաղաքականության. ԲԿ-ի տնօրեն Վարդան Մանուկյան

Infoport.am-ի «Առողջապահություն» խորագրի ներքո հետայսու կներկայացնենք նաև մարզային բուժհաստատությունների աշխատանքները, քանզի շատ հաճախ այդ հաստատությունների մասին ինֆորմացիայի սակավության պատճառով նույնիսկ տեղաբնակները տեղեկացված չեն լինում իրենց բնակության վայրերին մոտ գործող Բ\Կ-երի տրամադրած ծառայությունների մասին և ստիպված են լինում, հավելյալ ժամանակ և գումար ծախսելով, հասնել մայրաքաղաք նույնանման բուժծառայություն ստանալու համար: Մինչդեռ պետության մարզակենտրոն քաղաքականության շնորհիվ մարզային Բ\Կ-երը վերջին տարիներին արդիականացվել են և բավական զարգացում ապրել:

Այս շարքի մեր առաջին հյուրն է Կոտայքի մարզի «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: Կենտրոնի տնօրենի հետ խոսել ենք Բ\Կ-ի  ձեռքբերումների, առաջիկա անելիքների, մարզային իշխանությունների ամենօրյա օժանդակության մասին եւ ոչ միայն։

-Պ-ն Մանուկյան, բնակչությունը հաճախ չի վստահում մարզային բկ-երին, գերադասելով է հավելյալ գումար և ժամանակ ծախսելով, մեկնել մայրաքաղաք ավելի որակյալ բուժօգնություն ստանալու համար: Այս համատեքստում Դուք, ղեկավարելով Աբովյանի հիվանդանոցը ե՛ւ պոլիկլինիկան, կարողանո՞ւմ եք կոմպլեքս բժշկական ծառայություններ մատուցել բնակչությանը, որպեսզի պացիենտները մայրաքաղաքային հիվանդանոցներ դիմելու անհրաժեշտության առաջ չկանգնեն։ Մարզային իշխանություններից որևէ աջակցություն ստանում եք Բ\Կ-ի աշխատանքը ավելի ժամանակակից և արդյունավետ դարձնելու ուղղությամբ: 

-Բնականաբար, ամենօրյա աշխատանքներ ենք  տանում, որպեսզի բնակչության սպասարկումը պատշաճ մակարդակով իրականացվի։ Աշխատանքի արդյունքում ի հայտ եկած այն խնդիրները փորձում ենք հնարավորինս օպերատիվ լուծել։ Սերտ համագործակցում ենք մեր մարզային ղեկավարի հետ, ով անմիջականորեն արձագանքում է մեր ցանկացած խնդրին, շնորհակալ եմ մեր մարզպետին՝ պարոն Սահակյանին, մշտապես աջակցելու մարզային առողջապահության ոլորտի զարգացմանը միտված քայլերին։ Չկա մի հարց առողջապահական ոլորտին առնչվող, որը մերժվում է մարզպետի կողմից, նրա համար մշտապես առաջին տեղում է բնակչության առողջ եւ բարեկեցիկ կյանքը։ Այնպես որ այս առումով մեր բախտը, կարելի է ասել բերել է։ Ի դեպ, մեր մարզային առողջապահությունը սկսեց բնականոն զարգանալ հեղափոխությունից հետո, երբ մարզպետ նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը։ Նա հիմք դրեց բկ-ներ մարզպետարան անկաշկանդ փոխգործակցությանը, որը այսօր շարունակում է ներկայիս մարզպետը։ Այնպես որ առիթից օգտվելով ուզում եմ, որպես ոլորիտի ներկայացուցիչ երախտիքս հայտնել ինչպես պարոն Պետրոսյանին, այնպես էլ պարոն Սահակյանին, ով ջանք ու եռանդ չի խնայում ցանկացած ոլորտի առաջխաղաղացման համար։ Հատուկ ուշադրության կենտրոնում պահելով առողջապահական ոլորտը։

-Պարոն Մանուկյան, Դուք 2014թ-ից ստանձնել եք Բ\Կ-ի ղեկավարի պաշտոնը, ինչպիսի՞ ժառանգություն էիք ստացել եւ ինչի՞ եք հասել այսօր։

-Շատ հետաքրքիր հարց տվեցիք, յուրաքնանչյուր շրջանում հիվանդանոցը եւ իր աշխատանքները համապատասխանել են տվյալ ժամանակահատվածին։ Առողջապահությունը ընդհանրապես ամենօրյա զարգացման խնդիր ունի, եւ, բնականաբար, մենք էլ փորձում ենք աշխարհին զուգահեռ առաջ գնալ։ Ինչպե՞ս ընդունեցի բուժհաստատությունը, ընդունեցի այնպես, ինչպես այդ ժամանակ ընդունված էր։ Իմ ղեկավարման տարիներին բուժանձնակազմը համալրվել է նեղ մասնագետներով, կարողացել ենք հիվանդանոցը զինել ժամանակակից բուժսարքավորումներով։ Նկատելի փոփոխությունների մեջ կարող ենք արձանագրել հիվանդների հաճախումների զգալի ավելացումը, հիվանդանոցային մասում բուժվողների թվի տարեցտարի աճը, բժիշկ-հիվանդ հարաբերություններում վստահության մթնոլորտի ստեղծումը։ Մենք աշխատում ենք կոլեկտիվ գաղափարով։

Համագործակցում ենք Երեւան քաղաքի պոլիկլինիկաների հետ, կարիքի դեպքում հրավիրվում են պրոֆեսորներ, ովքեր մեր մասնագետների հետ կատարել են բարդագույն վիրահատություններ։ Ավելացել են մի քանի մասնագիտական ուղղվածություններ, որպեսզի բնակչությունը  տեղում ստանա ցանկացած առոջղական խնդրի հետ կապված հարցերի պատասխաններ։ Փորձել ենք հնարավորինս նվազեցնել հոսքը դեպի Երեւան քաղաք։

-Պարոն Մանուկյան, բոլոր ժամանակներում մարզային բուժկենտրոններում խնդիրներ են եղել հատկապես դժվարամատչելի հետազոտությունների եւ բարդ վիրահատությունների պարագայում։ Դուք, որպես Բ\Կ-ի տնօրեն, ի՞նչ եք անում այդ ուղղությամբ։

-Միանշանակ ամենակարեւոր հարցերից մեկը դա է, որ պետք է այնպես համակարգել, կազմակերպել աշխատանքները, որպեսզի կարողանանք տեղում մատուցել կոմպլեքս բուժծառայություններ: Դրան ուղղված քայլերից մեկը նեղ մասնագետներով, երիտասարդ բժիշկներով Բ\Կ-ի համալրումն է, մասնագետների վերապատրաստումներն են՝ ընդհուպ նաև Եվրոպայում։ Ունենք առաջընթաց վիրաբուժական բաժանմունքում տարբեր վիրահատությունների առումով, որոնք իրականացնում են նաեւ երիտասարդ կադրերը: Նրանք ամենօրյա ռեժիմով ապացուցում են, որ վաղվա բժշկությունը հուսալի ձեռքերում է։

Կան, իհարկե, որոշ խնդիրներ, որոնք կարծում եմ ապագայում անպայման կլուծվեն։ Մենք մեր Բ\Կ-ի եկամուտների որոշ մասը ուղղել ենք թանկարժեք բուժսարքավորումներ ձեռքբերելու համար, եւ ապագայում, երբ հնարավորությունները ավելի ընդլայնվեն, կմտածենք Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) և համակարգչային տոմոգրաֆի (ՀՏ) ձեռքբերման մասին։

Ամփոփելով խոսքս` կարող եմ ասել, որ Աբովյան Բ\Կ -ն օրեցօր զարգանում է` նաև ի շնորհիվ մարզպետի անմիջական աջակցության:

  • Կիսվել: