ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱԱԾ-ում ծառայողների տարիքի շեմը՝ 2 տարով կբարձրանա. Կսահմանվի պարտադիր եւ կամավոր ատեստավորում

ԱԱԾ-ում ծառայողների տարիքի շեմը՝ 2 տարով կբարձրանա. Կսահմանվի պարտադիր եւ կամավոր ատեստավորում

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 3-ի նիստում հավանություն տվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի փոփոխություններին և դրանք համարեց անհետաձգելի:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի գործողության վերջին տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ առկա են նաև բազմաթիվ գործնական խնդիրներ, որոնք նույնպես կանոնակարգման կարիք ունեն:

Ազգային անվտանգության մարմիններում ծառայության սահմանային տարիքի շեմը վերանայման կարիք ունի, մասնավորապես` «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված են հետևյալ տարիքային սահմանափակումները՝ ենթասպայական և սպայական խմբի մինչև մայոր, փոխգնդապետ կոչում ունեցողների համար՝ 50, իսկ գնդապետի համար՝ 55 տարեկանը:

Զինվորական և դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներով նախատեսված են սահմանային տարիքի համեմատաբար ավելի բարձր շեմեր: Նշված տարիքային սահմանափակումը հաճախ խնդիրներ է առաջացնում համակարգում որակյալ կադրերի համալրվածության ապահովման տեսանկյունից:

Այս նախագծով առաջարկվում է

  1. Բարձրացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթասպայական և սպայական կազմերի զինծառայողների սահմանային տարիքի շեմը՝ 2 տարով:
  2. Ազգային անվտան¬գության մարմիններում ծառայության ժամկետը մինչև 10 տարով երկարաձգելու հնարավորությունը նախատեսել նաև ազգային անվտանգության մարմիններում բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար:
  3. Կադրերի տրամադրության տակ թողնելու հիմքերում առաջարկվում է լրացնել նաև ծառայողին, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, պաշտոնից ազատելու դեպքը: Միաժամանակ, կադրերի տրամադրության տակ ծառայողին թողնելու կարգը կսահմանվի ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով, որի համար օրենքով կնախատեսվի համապատասխան լիազորող նորմ: Հստակեցվում են նաև պաշտոնից ազատելու հիմքերը:

5․ Առաջարկվում է սահմանել սպաների և ենթասպաների պարտադիր ատեստավորման միևնույն պարբերականություն՝ 5 տարին մեկ անգամ: Բացի այդ, նախատեսվում է սահմանել արտահերթ ատեստավորման անց¬կաց¬ման հնարավորություն:

  1. Ամրագրվում է, որ ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորությունը խախտելու դեպքում սովորելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցումն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանած կարգով:

7․ 47-րդ հոդվածում հստակեցվում են ծառայությունից արձակելու հիմքերը, և որպես ծառայությունից արձակելու հիմք առաջակվում է նախատեսել նաև ծառայողի կողմից դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարելը, եթե նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ այն դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ Այս դեպքում լիազոր մարմնի ղեկավարի կողմից որոշում կայացնելու համար անհրաժեշտ հանգամանքները պարզելու նպատակով պարտադիր անցկացվելու է ծառայողական քննություն:

  • Կիսվել: