չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
ԱԱՏՄ-ն պատրաստ է արագ արձագանքել քաղաքացիների հարցերին

ԱԱՏՄ-ն պատրաստ է արագ արձագանքել քաղաքացիների հարցերին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է, որ 
ԱԱՏՄ լիազորությունների շրջանակում գտնվող խնդրով կարելի է դիմել տեսչական մարմնին՝ առանց տանից դուրս գալու արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում գործող հերթապահ հեռախոսահամարների, կայք-էջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցներով՝ հեռավար։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

« Զանգահարեք «Թեժ գիծ» ծառայություն՝ 8107 հեռախոսահամարով․ այն արդեն գործում է շուրջօրյա՝ առանց հանգստյան օրերի։

-  Ուղարկեք ձեր բողոքը կամ հարցերը տեսչական մարմնի info.hlib.am էլեկտրոնային հասցեով։ ԱԱՏՄ թիմն աշխատում է ուժեղացված ռեժիմով։ Արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում արձանագրված խախտումների վերաբերյալ ԱԱՏՄ իրավասության դաշտում գտնվող բողոքները հիմք են ընդունվում մշտադիտարկման համար։ 

- Գրեք մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/hlib.am/․ դրանց պատասխանվում է հնարավորին չափ արագ:

-Տեսչական մարմնին առնչվող նորություններին ծանոթացեք ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ www.hlib.am և ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am։

- Մուտքագրեք Ձեր հարցումը կամ բողոքը նաև  Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով https://e-request.am/hy/։

Տեսչական մարմնի աշխատանքային թիմը պատրաստ է արագ արձագանքել։ Աշխատանքային ժամերին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև արտաժամյա ապահովվում է նշված կապի միջոցներով քաղաքացիներին և կազմակերպություններին խորհրդատվության տրամադրումը և հրատապություն ունեցող խնդիրների լուծումը»։

  • Կիսվել: