չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարար

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարար

Ռումինիան պատրաստակամ է ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը։ Այս մասին հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Դան Նեկուլաեսկուն՝ X-ի իր էջում կատարած գրառմամբ արձագանքելով Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի շնորհավորանքին։

«Շնորհակալություն, հարգելի՛ Արարատ Միրզոյան, իմ նշանակման կապակցությամբ հղած շնորհավորական ջերմ ուղերձի համար։ Պատրաստ եմ մեր երկկողմ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, նաև ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը»,- գրել է Դան Նեկուլաեսկուն։

  • Կիսվել: