երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քննարկվել է հեռավար աշխատանքի կազմակերպման վերաբերյալ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» oրենքի նախագիծը

Քննարկվել է հեռավար աշխատանքի կազմակերպման վերաբերյալ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» oրենքի նախագիծը

Քննարկվել է հեռավար աշխատանքի կազմակերպման վերաբերյալ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» oրենքի նախագիծը․ հանդիպումը կազմակերպվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ և Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ։
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ հանրային քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև աշխատողների և գործատուների իրավունքները ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։ ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է հեռավար աշխատանքի իրականացման կարգավորումները, մասնավորապես՝ անդրադարձել աշխատանքի կազմակերպման ընթացակարգին, նպատակին, ակնկալվող արդյունքներին և մի շարք այլ մանրամասների։
 
«Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ աշխատանքային հարաբերությունների կարգավորման նման ճկուն մեխանիզմն առավել բարենպաստ պայմաններ կստեղծի բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների ներգրավման համար, ինչը կնպաստի արտադրողականության աճին, բարձր որակավորում ունեցող աշխատուժի թվի մեծացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։
 
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ներկաները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացված առաջարկները քննարկել նախագծի լրամշակման փուլում»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: