ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
9–րդ, 11-րդ և 12-րդ դասարանների գրականության «խոսող դասագրքերը» տեղադրվել են համացանցում

9–րդ, 11-րդ և 12-րդ դասարանների գրականության «խոսող դասագրքերը» տեղադրվել են համացանցում

Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը համացանցում տեղադրելու և բոլորին հասանելի դարձնելու նպատակով տրամադրել է հանրակրթական դպրոցի 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների «Գրականություն» առարկայի «խոսող դասագրքերը», որոնք պարունակում են դասագրքերի բովանդակությունների ձայնագրությունները, տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության Ֆեյսբուքի էջից։ 

Ձայնագրությունների հեղինակային իրավունքը պատկանում է Ալիկ Խառատյանին, կարդում են Անի Մարգարյանը և Սամվել Ղազարյանը։

Խոսող դասագրքերը հասանելի են հետևյալ հղումներով՝

9-րդ դասարան․ Գրականություն
 https://bit.ly/39DFahG

11-րդ դասարան․ Հայ գրականություն
 https://bit.ly/3aGuYqb

12-րդ դասարան․ Հայ գրականություն
https://bit.ly/2X7CcPU

  • Կիսվել: