86 քաղաքացի բուժում է ստանում այրվածքաբանության ազգային կենտրոնում, 20-ից ավելի ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան
86 քաղաքացի բուժում է ստանում այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Այս մասին լրագրողներին ասաց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
«Բոլորն իդենտիֆիկացված են, նրանց անուն ազգանունները գիտենք։ Ցավոք սրտի, մեծ մասը ծանր վիճակում են, կան նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ` նրանք 20–ից ավելի են։ Վերակենդանացման բաժանմունքը մաքսիմալ ծանրաբեռնված է»,– ասել է Հովհաննես Հովհաննիսյանը։


