կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
82-ամյա պապիկի մոտ  հայտնաբերվել է մեծ քանակի, այդ թվում՝ անօրինական պահվող զենք-զինամթերք

82-ամյա պապիկի մոտ հայտնաբերվել է մեծ քանակի, այդ թվում՝ անօրինական պահվող զենք-զինամթերք

Երեկ՝ փետրվարի 9-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի և ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Գոռ Մանուկյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Մայիլյանի գլխավորությամբ համագործակցելով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային  քննչական վարչության քննիչների հետ հերթական անգամ ապացուցեցին, որ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 82-ամյա Լյուդվիգ Խ․-ն իր տանը ապօրինի պահում և օգտագործում է տարբեր տիպի ու տեսակի զենք, զինամթերք։

Ոստիկանները ժամանում են Լյուդվիգ Խ․-ի տուն, ով հայտարարում է, որ ստացված տեղեկությունները հավաստի են, ինչի առիթվ էլ ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվում են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով ՀՀ քր. օր. 335 հոդվածի 1-ին և 336 հոդվածի 1-ին մասերով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղում քննիչները Լյուդվիգ Խ․-ի տանը կատարում են դեպքի վայրի զննություն, որի ընթացքում  հայտնաբերվում է 1 հատ ապօրինի «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տ/չ, ակոսափող հրազեն, 1 հատ ապօրինի ինքնաշեն ակոսափող ատրճանակ, 1 հատ «Իժ» տիպի 16 մմ տ/չ առանց համապատասխան թույլտվության ողորկափող որսորդական հրացան, 1 հատ «Իժ-38» տիպի  օդաճնշիչ հրացան, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տ/չ 7 հատ, «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազենի 5.6մմ տ/չ 26 հատ  փամփուշտներ, ինչպես նաև իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-63» տիպի 6 մմ տ/չ ողորկափող որսորդական հրացան / իր թվով 14 հատ փամփուշտներով, 2 տուփ վառոդ և թվով 206 հատ օդաճնշիչ հրացանի մխոցներ։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի քննությունը շարունակվում է։

  • Կիսվել: