կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
8033 շուրջօրյա հեռախոսահամար՝ COVID-19 դրական դեպքերի կամ հիվանդության ախտանշաններով քաղաքացիների համար

8033 շուրջօրյա հեռախոսահամար՝ COVID-19 դրական դեպքերի կամ հիվանդության ախտանշաններով քաղաքացիների համար

Առողջապահության նախարարությունը հայտնում է՝ COVID-19 դրական դեպքերի կամ հիվանդության ախտանշաններով քաղաքացիների համար գործում է շտապբուժօգնության` 8033 շուրջօրյա կարճ համարը:
 
«Այսպիսով, Covid-19 բնորոշ կլինիկայով կամ արդեն հաստատված պացիենտներին անհրաժեշտ առաջնային բուժօգնության միջոցառումները և հոսպիտալացումները կազմակերպելու համար պետք է զանգահարել 8033 հեռախոսահամարով:
 
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերից առողջապահության նախարարությունը գործարկել է Covid սպասարկող շուրջօրյա շտապօգնության ծառայություն` հաշվի առնելով շտապօգնության ծառայության ծանրաբեռնվածությունը:
 
Ծառայությունը հիմնականում գործում է Երևանում»,- հայտնում են նախարարությունից:

  • Կիսվել: