երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
61-ամյա վարորդը Daewoo-ով մխրճվել է 48-ամյա վարորդի բեռնատարի մեջ, կա վիրավոր

61-ամյա վարորդը Daewoo-ով մխրճվել է 48-ամյա վարորդի բեռնատարի մեջ, կա վիրավոր

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչատուր Գինոսյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 12-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ 

Այդ օրը՝ ժամը 13։30-ի սահմանում, Գ. Հասրաթյան փողոցում՝ թիվ 14 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 61-ամյա Հովհաննես Մ․-ի վարած Daewoo մակնիշի ավտոմեքենան և 48-ամյա Վահե Մ․-ի վարած Renault մակնիշի բեռնատարը։ 

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Daewoo-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 74-ամյա Հենրիկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։

  • Կիսվել: