հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
38-ամյա վարորդը Հաղարծին գյուղի անտառում մի քանի պտույտ գլորվել է․ վերջինս տեղում մահացել է

38-ամյա վարորդը Հաղարծին գյուղի անտառում մի քանի պտույտ գլորվել է․ վերջինս տեղում մահացել է

Այսօր, հուլիսի 9-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 21։00-ի սահմաններում Հաղարծին գյուղի բնակիչ 38-ամյա Արմեն Թամամյանը իր վարած УАЗ 31 512 մակնիշի ավտոմեքենայով Հաղարծին գյուղի անտառի հարևանությամբ գտնվող սարամասում դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Թամամյանը տեղում մահացել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տամուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Վարդանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Օպերատվորեն ժամանել է նաև Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի գլխավորությամբ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: