երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
33-ամյա վարորդը մեքենայում «մեթանֆետամին» ու «ատառաքս» է պահել անձնական օգտագործման համար

33-ամյա վարորդը մեքենայում «մեթանֆետամին» ու «ատառաքս» է պահել անձնական օգտագործման համար

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում տրանզիտ համարանիշներով Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հնարավոր է թմրամիջոց լինի:

Պարեկները Շենգավիթ վարչական շրջանի մի քանի փողոցներ վերցնում են ավելի խիստ հսկողության տակ ու Արտաշիսյան 69 հասցեի մոտ նկատում են «յաշիկ»-ը ու նրա վարորդին, Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Ռաֆիկ Ա.-ի ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին: 

Տեղում Ռաֆիկ Ա.-ն խոստովանում է, որ իր մոտից հայտնաբերված ու փաթեթավորված սպիտակ գույնի փոշե, բյուրեղանման զանգվածն ու սպիտակ գույնի կես դեղահաբը հանդիսանում է «մեթանֆետամին» տեսակի թմրանյութ, իսկ դեղահաբը «ատառաքս» տեսակի և պատկանում է իրեն, իր օգտագործման համար են: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

  • Կիսվել: