կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
32 հայ գերիներից ոչ մեկը բուժկենտրոն չի տեղափոխվել. Անահիտ Ավանեսյան

32 հայ գերիներից ոչ մեկը բուժկենտրոն չի տեղափոխվել. Անահիտ Ավանեսյան

Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 32 հայ գերիներից ոչ մեկը քաղաքացիական բուժկենտրոն չի տեղափոխվել։ Այս մասին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մուրացան» հոսպիտալում իրականացվել է նախնական բժշկական հետազոտություն։ Այս պահին քաղաքացիական բուժկենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել»,– ասաց Ավանեսյանը։

Հարցին, թե առաջիկայում նման բուժզննությունների կարիք կլինի, Ավանեսյանը պատասխանեց` այս պահին նման անհրաժեշտություն չի տեսնում։

Նշենք, որ զինծառայողների փոխանակումը տեղի ունեցավ դեկտեմբերի 13-ին Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: