ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
32-ամյա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին բերել են ավելի լավ վիճակի, և ևս մի հոգի, ում արհեստական շնչառություն էր միացրած, այժմ ավելի լավ է. Փաշինյան

32-ամյա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին բերել են ավելի լավ վիճակի, և ևս մի հոգի, ում արհեստական շնչառություն էր միացրած, այժմ ավելի լավ է. Փաշինյան

Արսեն Թորոսյանն ինձ գրում է, որ 32-ամյա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին բժիշկները կարողացել են բերել ավելի լավ վիճակի, և ևս մի հոգի, ում արհեստական շնչառություն էր միացրած, այժմ ավելի լավ վիճակում է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց. «Եթե այս դինամիկան պահպանվի, այսինքն նվազում ունենանք, մենք հույս ունենք, որ արդեն երկուշաբթի օրվանից կարող ենք որոշակի մեղմացումների ճանապարհով գնալ։Դեռ հույս ունենք, որ այդպես կլինի։ Բայց ամեն ինչ ավելի որոշակի կերևա վաղը -մյուս օրը»:

  • Կիսվել: