հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
23-ամյա կինն անսթափ վիճակում մեքենա է վարել Գավառի քաղաքապետարանի մոտ, սրահում օդաճնշիչ ատրճանակ է հայտնաբերվել

23-ամյա կինն անսթափ վիճակում մեքենա է վարել Գավառի քաղաքապետարանի մոտ, սրահում օդաճնշիչ ատրճանակ է հայտնաբերվել

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19։40-ին, Գավառի քաղաքապետարանի մոտ, Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «Քրայսլեր» մակնիշի մի մեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Պարզվել է, որ վարորդը՝ Երևանի բնակիչ, 23-ամյա կինը, մեքենան վարում է անսթափ վիճակում և չունի վարորդական իրավունքի վկայական:

Այս ամենից առաջ զգոն պարեկները մեքենայի սրահում նկատել էին ատրճանակի նմանվող առարկա: 30-ամյա երևանցի ուղևորն ինքնակամ ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակ՝ հայտնելով, որ այն իրենն է և անսարք վիճակում է:

Երկուսն էլ ձերբակալվել և ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: