շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
2024-ին Հայաստանում կարմրուկի 32 դեպք է գրանցվել. 16 մարդ հոսպիտալացված է

2024-ին Հայաստանում կարմրուկի 32 դեպք է գրանցվել. 16 մարդ հոսպիտալացված է

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:

Ըստ այդմ՝ 2023 թ. դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 32 դեպք: 16 մարդ հոսպիտալացված է:

Իր հերթին ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստումը անհրաժեշտ է ստանալ օրացույցով սահմանված ժամկետներում`

1 տարեկանում
4-6 տարեկանում

Կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում:
 

  • Կիսվել: