ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
2023-ին ստերջացված, կատաղություն հիվանդության դեմ պատվաստված շները կկրեն վարդագույն կլոր տարբերանշաններ

2023-ին ստերջացված, կատաղություն հիվանդության դեմ պատվաստված շները կկրեն վարդագույն կլոր տարբերանշաններ

Երևան քաղաքում «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից 2023 թվականին  ստերջացված, կատաղություն հիվանդության դեմ պատվաստված և վերապատվաստված շները կկրեն վարդագույն կլոր տարբերանշաններ։ Այս մասին տեղեկանում ենք Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոնից:

Հիշեցնենք, որ կենդանիների ականջներին դակված տարբերանշանի գույնից ելնելով` կարող եք հասկանալ, թե որ թվականին է կենդանին պատվաստվել, արդյոք ունի՞ վերապատվաստման կարիք թե ոչ:

2019-դեղին,

2020-կանաչ (կլոր),

2021-փիրուզագույն,

2022-կարմիր,

2023-վարդագույն:

  • Կիսվել: