երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2021 թվականին 20 ոստիկանության ծառայող ազատվել է աշխատանքից

2021 թվականին 20 ոստիկանության ծառայող ազատվել է աշխատանքից

2021 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 7 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 29 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 28 նյութ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից:

Քննարկման արդյունքներով, ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 27 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Մասնավորապես՝ 1 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 6 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», իսկ 20-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

Միաժամանակ որոշվել է ոստիկանության 2 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից:

  • Կիսվել: