երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
2021 թ. արձանագրվել է կյանքի առաջին տարում երեխաների մահացության դեպքերի նվազում. Անահիտ Ավանեսյան

2021 թ. արձանագրվել է կյանքի առաջին տարում երեխաների մահացության դեպքերի նվազում. Անահիտ Ավանեսյան

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց 2021 թվականին առողջապահության նախարարության իրականացրած քաղաքականության կատարողականը:

«2021 թվականը շարունակում էր մնալ կորոնավիրուսի առումով բավականին ծանրաբեռնված տարի: Մենք տարվա ընթացքում ունեցանք մի շարք ալիքներ, ամբողջ համակարգն աշխատել է գերծանրաբեռնված ռեժիմով՝ սպասարկելով, մի կողմից, կորոնավիրուսի հետևանքով հիվանդացած քաղաքացիներին, մյուս կողմից՝ իր վրա վերցնելով այլ հիվանդությունների մասով բեռը»,- ասաց Ավանեսյանը:

Նա անդրադարձավ նաև երկրի համար կարևոր մի շարք ցուցանիշներին ու շեշտեց, որ մանկական մահացության առումով կա դրական միտում:

«2021 թվականի ընթացքում կյանքի առաջին տարում արձանագրվել է երեխաների մահացության դեպքերի նվազում: 2020 թվականի 7.4 պրոմիլի դիմաց 2021 թվականին գրանցվել է 6.8 պրոմիլ»,- ասաց Ավանեսյանը:

Բացի դրանից՝ պետական աջակցությամբ 426 շահառու օգտվել է արհեստական բեղմնավորման և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից:

«Գրանցել ենք 188 հղիություն: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 75 երեխայի ծնունդ»,- ասաց Ավանեսյանը:

  • Կիսվել: