ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2020-ի պատերազմն ու պարտությունը շատ բան փոխեց մեր կյանքում․ Երևանի քաղաքապետ

2020-ի պատերազմն ու պարտությունը շատ բան փոխեց մեր կյանքում․ Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ուղերձ է հղել  Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

«Տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը մեծ ոգևորությամբ է նշել մայիսի 9-ի եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման օրը։

2020-ի պատերազմն ու պարտությունը շատ բան փոխեց մեր կյանքում։ Այսօր հայոց բերդաքաղաք Շուշին, չնայած գերեվարված, շարունակում է լինել հայ ազգի վերածննդի պատմական արդարության խորհրդանիշներից կարևորագույնը։

Հավերժ խոնարհում այն հերոսների սխրանքի առջև, ովքեր իրենց կյանքն են տվել Շուշին, Արցախը ազատագրելու, Հայաստանը պաշտպանելու համար՝ հաղթողի հպարտություն, արժանապատվություն նվիրելով հայ ժողովրդին։

Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի կապակցությամբ:
Արժևորելով անցյալի հաղթանակներն ու մեր քաջորդիների սխրանքը՝ պիտի գնանք առաջ:

Հավերժ Փառք»,- ասված է ուղերձում:

  • Կիսվել: