երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2019 թվականն իսկապես հաջողված տարի էր.վարչապետ

2019 թվականն իսկապես հաջողված տարի էր.վարչապետ

2019 թվականն իսկապես հաջողված տարի էր: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018-2019 թվականների ընթացքում մեզ հաջողվեց լուծել մեր օրակարգի կարճաժամկետ բոլոր խնդիրները, իսկ 2020 թվականը մեզ համար արդեն ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակաշրջան կդառնա։ Ես կարծում եմ, որ 2020 թվականը բավականին լավ ենք սկսել»,- ընդգծեց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս տարի նախատեսում են Հայաստանում յարխուշտայի փառատոն անցկացնել։ Ըստ նրա՝ պետք է պլանավորել և մրցութային նորմալ ընթացակարգերով իրականացնել բոլոր միջոցառումները, ինչպես նաև առնվազն նվազագույնի պետք է հասցնել մեկ անձից գնումների պրակտիկան։

«Ցայտնոտային ժամանակներն ավարտվել են և հաջորդ տարվա Ամանորյա միջոցառումների պլանավորումը պետք է սկսել հենց այսօրվանից»,- ասաց նա։ 

 

  • Կիսվել: